Առաքում Հայաստան Քանի որ Հ Ա Յ ՏՈՐԳ-ը միջազգային մարկետփլեյս է, և մենք ունենք վաճառողներ ամբողջ աշխարհից, տեխնիկապես անհնար է պահեստներ ունենալ յուրաքանչյուր երկրում և դրա համար մենք աշխատում ենք ամերիկյան EBAY համակարգի ձևով։ Այսինքն հաճախորդին ապրանքների առաքումն իրականացնում է այն վաճառողը ումից հաճախորդը գնել է ապրանքը: Վաճառողը ապրանքը փոստով կամ կամ միջազգային լոգիստիկ ընկերությունների միջոցով ուղարկում է Հ Ա Յ ՏՈՐԳ-ի պահեստ (Երևանում), որտեղից էլ ապրանքը Հայ Փոստ-ով կամ առաքիչի միջոցով առաքվում է հաճախորդին: Առաքման տեսակները Հայաստանի տարածքում Առաքում Հայ փոստով Ստանդարտ անվճար առաքում փոստով Վաճառողը ապրանքը փոստով ուղարկում է ՀԱՅ ՏՈՐԳ-ի պահեստ (Երևանում): Պահեստից մենք ձեզ ուղարկում ենք ձեր պատվերը Հայ Փոստ-ով: Դուք կստանաք ծանուցում փոստից: Դուք գնում եք ձեր փոստային բաժանմունք և ստանում ձեր պատվերը: Արագ առաքում փոստով (վճարովի ծառայություն) Վաճառողը ապրանքը առաքում է նույն երկրում գտնվող մեր աշխատակիցներին կամ մեր լոգիստիկ գործընկերներին (պահեստ) իսկ նրանք ինքնաթիռով HAY TORG EXPRESS- ի կամ մեր գործընկերներ միջազգային լոգիստիկ ընկերությունների միջոցով ձեր պատվերը առաքում են Հ Ա Յ ՏՈՐԳ-ի պահեստ (Երևանում): Պահեստից մենք ձեզ ուղարկում ենք ձեր պատվերը Հայ Փոստ-ով: Դուք կստանաք ծանուցում փոստից: Դուք գնում եք ձեր փոստային բաժանմունք և ստանում ձեր պատվերը: Առաքում տուն Ստանդարտ առաքում տուն (վճարովի ծառայություն) Վաճառողը ապրանքը փոստով ուղարկում է Հ Ա Յ ՏՈՐԳ-ի պահեստ (Երևանում): Պահեստից առաքիչը ձեր պատվերը կառաքի ձեր տուն: Արագ առաքում տուն (վճարովի ծառայություն) Վաճառողը ապրանքը առաքում է նույն երկրում գտնվող մեր աշխատակիցներին կամ մեր լոգիստիկ գործընկերներին (պահեստ) իսկ նրանք ինքնաթիռով HAY TORG EXPRESS- ի կամ մեր գործընկերներ միջազգային լոգիստիկ ընկերությունների միջոցով ձեր պատվերը առաքում են Հ Ա Յ ՏՈՐԳ-ի պահեստ (Երևանում): Պահեստից առաքիչը ձեր պատվերը կառաքի ձեր տուն: Առաքման ժամկետները Հաճախորդին ապրանքների առաքումն իրականացվում է փոստով կամ կամ միջազգային լոգիստիկ ընկերությունների միջոցով: Քանի որ Հ Ա Յ ՏՈՐԳ-ում ապրանքներ են վաճառում վաճառողներ ամբողջ աշխարհից և առաքումը իրականացվում է փոստով (սովորական ստանդարտ առաքում), դրա համար ապրանքների առաքումը տևում է 20-ից 40 օր (նայած թե որ երկրից է առաքվում ապրանքը): Յուրաքանչյուր ապրանքի համար առաքման կոնկրետ ժամկետները և տեսակները կարելի է տեսնել ապրանքի էջում: Առաքման գները Առաքումը կարող է լինել անվճար կամ վճարովի: Վաճառողներն իրենք են որոշում, թե որ ապրանքները որ երկրներ ուղարկեն անվճար կամ վճարովի: Առաքման տեսակը և գինը նշված է յուրաքանչյուր ապրանքի էջում: Առաքման գինը կախված է ապրանքի քաշից և ծավալից: Մենք ունենք պայմանավորվածություն 90% վաճառողների հետ որպեսզի Հայաստան առաքումները լինեն անվճար: Առաքման ուշացում Հաճախորդին ապրանքներ առաքելիս կարող են ուշացումներ լինել: Ուշացումների պատճառները կարող եք կարդալ այստեղ → 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բազմաթիվ քաղաքներում կսկսեն աշխատել Հ Ա Յ ՏՈՐԳ-ի սպասարկման կետերը որտեղ հաճախորդները կարող են ստանալ իրենց պատվերները: |